«Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվոյի» տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյա, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի փաստաբան Նատալյա Չերնիկովան հայտարարել է, թե չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանության վարկածին։
RT-ին նա տեղեկացրել է, որ Ավագյանի մարդկային տեսակն ու բնավորությունը խոսում են հակառակի մասին։
«Նա մարտիկ էր, որը չէր սիրում պարտվել։ Նա հավատացյալ էր։ Նա հստակ գիտեր, թե ինչ է նշանակում ինքնասպանությունը։ Բավականին խելացի մարդ էր և միշտ հաշվի էր առնում իր գործողությունների հետևանքները։ Չեմ կարծում, որ նա այս դեպքում չէր մտածի դրա մասին»,- ընդգծել է փաստաբանը։
Ավագյանին սեպտեմբերի 24-ին հայտնաբերել էին մահացած՝ Սանկտ Պետերբուրգի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում։ 2022-ին ՀՀ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ՝ փողերի լվացման մեղադրանքով։ Մահվանից ժամեր առաջ Ավագյանը տեսաուղերձով հայտրարել էր, որ ցանկանում է արտահանձնվել ՀՀ ու չի խուսափում պատժից։





































