Սեպտեմբերի 1-5-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
ԵԱՀԿ նախարարների խորհուրդը Մինսկի խումբը լուծարելու որոշում է կայացրել։
Մեղադրող դատախազը պահանջել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից բռնագանձել շուրջ 4 մլրդ դրամ՝ հողամասերի օտարման գործի շրջանակներում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձեր են գրանցվել։
Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները մեկնարկել են։
Լոռին և Արմավիրը նոր մարզպետներ ունեն․ մարզերը կղեկավարեն Արեն Մկրտչյանը և Վահրամ Խաչատրյանը։
«Տաշիր» հիմնադրամի և Սամվել Կարապետյանի միջոցներով սկսվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ» տան վերականգնումը։
Չնայած հասարակական դժգոհությանը և փորձագետների քննադատությանը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շինաշխատանքները շարունակելու որոշում է կայացվել։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի» (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։




































