Վահրամ Խաչատրյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ, որոշման նախագիծը ներառված է սեպտեմբերի 4-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում։
Խաչատրյանն Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետն է։
Ներկայումս Արմավիրի մարզպետն Արգիշտի Մեխակյանն է, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2024-ի դեկտեմբերի 5-ին։ Մայիսին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ, և Մեխակյանին նշանակել Էջմիածնի քաղաքապետ։






































