ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ։ Որոշումն ընդունվեց կառավարության սեպպտեմբերի 4-ի նիստում։
Մեկ այլ որոշմամբ՝ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։
Մայիսին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ, և Արգիշտի Մեխակյանին նշանակել Էջմիածնի քաղաքապետ։
Օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Մկրտչյանը Լոռու մարզպետ է նշանակվելու։ Լոռու մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Արամ Ղազարյանի՝ ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ նշանակվելուց հետո։ Մկրտչյանն օգոստոսի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։




































