• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2026 11:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Իշխանությունների հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է»․ Գարեգին Բ-ն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին

Հասարակություն,
22 Հունիս 2025 14:10
ShareShareShare
telegram

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի իր ուղերձում դատապարտել է եկեղեցու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները, ինչպես նաև եկեղեցուն աջակցություն հայտնած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Կաթողիկոսը հավատավոր ժողովրդի հետ աղոթք է բարձրացրել Բաքվում գերեվարված հայերի, ինչպես նաև Կարապետյանի ազատության համար:

Վեհափառը շեշտել է, որ դարեր շարունակ տարբեր ուժեր փորձել են սահմանափակել հայ եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։

«Այդ ճանապարհը, ցավալիորեն, կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Հավատավոր ժողովուրդը, սակայն, ունկնդիր Տիրոջ խոսքին, թե «ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է», միշտ պահպանել է իր միասնականությունը։ Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկրի բամաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը, ուղիղ հարված՝ հայոց պետականությանը»,- նշել է կաթողիկոսը։

Գարեգին Բ-ն Կարապետյանի կալանավորումը դատապարտելի երևույթ է համարել։

«Ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու՝ ազգային բարերարի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Սուրբ Էջմիածինը հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը, համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծառացած դժվարությունները, մարտահրավերները»,- ընդգծել է Գարեգին Բ-ն։

Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ուխտավորներին, հավելել է, որ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները։ Մայր Աթոռից ավելի վաղ հայտնել էին, որ Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանը ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00-ն։

«Այս սրբությունների հրաշագործ զորությամբ մեր բարդ ու վտանգաշատ ժամանակներում փորձությունների մեջ մխիթարություն պետք է գտնենք, նեղությունները դիմագրավելու ուժ առնենք՝ կերտելու լուսավոր ապագա։ Պատգամում ենք ձեզ՝ հաստատուն մնացեք հավատքի մեջ, զորացեք, հավատարիմ մնացեք Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածնին, ձեր ինքնությանը, հաստատակամությամբ պաշտպանեք մեր պատմությունը, սրբազան արժեքները, մեր հավատքը»,- նշել է կաթողիկոսը։ 

Նա իր գնահատանքն է հայտնել հունիսի 22-ին Երևանից քայլերթով Մայր Աթոռ հասած քաղաքացիներին, որոնք իրենց զորակցությունն էին բերել եկեղեցուն, Գարեգին Բ-ին։ Նրանք իրենց աջակցությունն էին հայտնել նաև Կարապետյանին՝ պահանջելով ազատ արձակել նրան։

Եկեղեցուն աջակցող քայլերթին զուգահեռ և կաթողիկոսի ուղերձից առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է հոգևորականներին ողղված գրառումներ անել՝ առաջարկելով հրապարակել եկեղեցական այն կանոնները, որոնցով կհիմնավորեն, թե «կաթողիկոսը կարող է զավակ ունենալ» (Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Բ-ն զավակ ունի-խմբ․)։ 

«Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը (այսպես է Փաշինյանը դիմում Գարեգին Բ-ին-խմբ․) հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին, պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչո՞ւ է Սամվել Խաչատրյանին (Արշակ սրբազան-խմբ․) պահում վեղարի տակ, բացահայտի մոմի վաճառքի շահույթն ինչպե՞ս է բաշխվում Կարոյի և Եզրասի միջև․ 50/50, թե՞ այլ տրամաբանությամբ»,- գրել է վարչապետը։

Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։  Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:

ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:

Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:

Դիտեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
telegram
Tags: Գարեգին ԲեկեղեցիԻշխանություններ

Հարակից հրապարակումներ

Կառավարության նիստ՝ 23.07․2026թ․ (ուղիղ)

Կառավարության նիստ՝ 23.07․2026թ․ (ուղիղ)

23 Հուլիս 2026 10:23

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 23-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

23 Հուլիս 2026 08:23

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Погода в Армении и в Арцахе 12 августа: ожидаются дожди и пожароопасная ситуация

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 23-ին

23 Հուլիս 2026 07:38

Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է...

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48

Հայաստանում հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվել փոստային նամականիշ՝ նվիրված ականավոր հայ ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին, հայտնել...

Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16

Կառավարությունը նախատեսում է վերացնել «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանական կարգավիճակը՝ օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցումն ու արդիականացումն իրականացնելու համար, նշվում է...

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03

Load More
Xosum
  • Լուրեր

Հորմուզի նեղուցով անցնել փորձող նավթատար է պայթել․ ԻՀՊԿ

23 Հուլիս 2026 10:47
Կառավարության նիստ՝ 23.07․2026թ․ (ուղիղ)

Կառավարության նիստ՝ 23.07․2026թ․ (ուղիղ)

23 Հուլիս 2026 10:23
Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի ռազմական բյուջեն մինչև 1,5 տրիլիոն դոլարով ավելացման մասին

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին

23 Հուլիս 2026 10:09
ՔԿ-ն հաստատել է զինծառայողի մահվան գործով 2 համածառայակցի ձերբակալությունը

ՔԿ-ն հաստատել է զինծառայողի մահվան գործով 2 համածառայակցի ձերբակալությունը

23 Հուլիս 2026 09:02
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 23-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

23 Հուլիս 2026 08:23

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

23 Հուլիս 2026 08:18
Погода в Армении и в Арцахе 12 августа: ожидаются дожди и пожароопасная ситуация

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 23-ին

23 Հուլիս 2026 07:38
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները

23 Հուլիս 2026 00:44
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

22 Հուլիս 2026 23:58
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին մեղադրել է «կեղծ հայտարարությունների» և «մեդիապատերազմի» մեջ

Ամեն ինչ կամ ոչինչ․ Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման պայմանները

22 Հուլիս 2026 23:10
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21
Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Աշխարհում

Հորմուզի նեղուցով անցնել փորձող նավթատար է պայթել․ ԻՀՊԿ

23 Հուլիս 2026 10:47

Երեք նավթատար նավեր փորձել են առանց Իրանի հետ համաձայնեցման անցնել Հորմուզի նեղուցով, ինչի հետևանքով նավերից մեկի վրա պայթյուն է տեղի...

Read moreDetails
Կառավարության նիստ՝ 23.07․2026թ․ (ուղիղ)
Հասարակություն

Կառավարության նիստ՝ 23.07․2026թ․ (ուղիղ)

23 Հուլիս 2026 10:23

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ