Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+9°
  • Կապան+14°
  • Սևան+4°
  • 360.41 ▼ −0.10
  • 395.37 ▼ −0.76
  • 4.38 ▲ +0.01
  • 138.94 ▼ −0.04
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 17:41

Բաքուն հետաձգել է «Խաղաղության կամուրջ»-ի հանդիպումը՝ դրանում մեղադրելով Երևանին

Ադրբեջանական կողմը հետաձգել է Երևանում նախատեսված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելով Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավին և տարածքային հավակնություններին աջակցելու մեջ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Բաքվում պնդում են, որ վերջին օրերին Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվել՝ օտարերկրյա լոբբիստական և փորձագիտական շրջանակների ներգրավմամբ։ Հրապարակման հեղինակները նաև պնդում են, որ դրա հետևում կանգնած է Հայաստանի ղեկավարությունը՝ սակայն այդ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չներկայացնելով։

Այս պատճառաբանությամբ ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարել այս օրերին Երևանում հայ և ադրբեջանցի փորձագետների հերթական հանդիպման անցկացումը և որոշել է այն հետաձգել։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ ներկայացուցիչներից Բորիս Նավասարդյանը սեպտեմբերի 22-ին Factor TV-ի հետ զրույցում հայտնել էր, որ նախաձեռնությունն այս պահին սառեցված է՝ դա կապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքի անորոշության հետ։

«Քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը բավականին անորոշ է, բնականաբար, նաև «Խաղաղության կամուրջը», որը, ուզենք թե չուզենք, կապված է նաև պաշտոնական օրակարգի հետ, տվյալ պայմաններում, երևի, չի կարող արդյունավետ գործել և ընդհանրապես գործել»,– ասել էր նա։

«Խաղաղության կամուրջը» Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնություն է։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլին մեկնել էին Ադրբեջան՝ մասնակցելու կլոր սեղան քննարկումների։

Փոխադարձ այցեր էին իրականացվել նաև նախորդ տարի։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+