Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Կառավարությունը հավանություն է տվել զինծառայության ժամկետը կրճատելու նախագծին։
Հոկտեմբերի 27-ից կորած Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին հրավիրել են Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Բաքուն անհնար է համարել Իլհամ Ալիևի մասնակցությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատանքային խմբեր կձևավորի:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Հայաստան ժամանելուն պես կալանավորվել է: Նա դադարեցնում է ավագանու անդամի լիազորությունները։
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի տարածման առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր հանդիսացող «Տաշիր Կապիտալ» ընկերությունն էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման 2-րդ առաջարկն է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Վճռաբեկ դատարանը մերժել է քննել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքը:
Իշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների՝ աշխատանքի 65 և ավելի տարիքային սահմանափակումը։
Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը պայմանավորվել են նվազեցնել մաքսատուրքերը:



































