Մասիսի համայնքապետ, կալանավորված Դավիթ Համբարձումյանը ՔԿՀ-ից հղած ուղերձում հայտնել է, որ դիմել է՝ դադարեցնելու ավագանու անդամի լիազորությունները:
«Այն քաղաքական թիմը, ում ձեր քվեով դուք կրկին վստահեցիք համայնքի ղեկավարումը, շարունակելու է գործել մեր տված նախընտրական խոստումների շրջանակներում՝ իրականացնելով ձեր կյանքը բարելավելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր։ Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից»,- նշել է նա։
Համբարձումյանը խնդրել է համայնքային իշխանությունների հետ միասին շարունակել արարել, աշխատել:
Իր ազատազրկումը նա որակել է «անթաքույց քաղաքական հետապնդում»:
«Գործող վարչախումբը, օգտագործելով պետական համակարգի ռեպրեսիվ գործիքները, չի մարսել մեր պատվախնդրությունը և հայրենասիրությունը՝ միաժամանակ ջանքեր գործադրելով՝ զավթել երկրում ամեն ինչ»,- նշել է նա։
Համբարձումյանը խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածուն է նախաձեռնված իմփիչմենթի գործընթացում: Դատարանը նրան դատապարտել էր 6 տարի և 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի քաղաքապետը կալանավորվել էր:


























