Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը՝ նրա կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ, ասված է Կարապետյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ։
Փաստաբանները նշել են, որ միևնույն ժամանակ՝ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքն ավելի վաղ կայացված դատական որոշումների իրավական դիրքորոշումների վերաբերյալ, որոնք անհիմն են համարել Կարապետյանի դեմ մեղադրանքները տնտեսական հանցագործությունների հետ կապված հոդվածով:
«53 քննիչից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից վերստին ապահովում է հստակ և վճռական անգործություն՝ չկատարելով որևէ վարութային գործողություն»,- նշված է հայտարարության մեջ:
Փաստաբանական թիմի կարծիքով՝ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ընդհանրապես դուրս է իրավական տրամաբանությունից և կրում է քաղաքական բնույթ:
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո: Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր գործարարի կալանքի ժամկետը:






































