Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 20
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+8°
  • Կապան+8°
  • Սևան+3°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Ուրբաթ, Նոյեմբերի 20 02:26

Սարոյանը հոգևորականների մասին նյութեր է փոխանցել․ ԶԼՄ

Սարոյան-ՔՊ
Արման Սարոյան

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս) հոգևորականների վերաբերյալ նյութեր է փոխանցել իշխանություններին, գրում է «Իրավունք» թերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած իր աղբյուրներին։

Թե ում է նա փոխանցել այդ նյութերը, պարբերականը չի նշում։

Թերթի աղբյուրները պնդում են, որ մինչև տարեվերջ հոգևորականների վերաբերյալ նոր «բացահայտումներ» են սպասվում, սակայն, չեն նշվում ո՛չ նրանց անունները, ո՛չ տեղեկությունների բովանդակությունը։

2025 թվականի դեկտեմբերի 18-ին տասը եպիսկոպոս՝ ներառյալ Սարոյանը, պահանջել էին կաթողիկոսի հրաժարականը։ Գարեգին Բ-ն նրանց կոչ էր արել վերադառնալ կանոնական դաշտ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տասը եպիսկոպոսը, այդ թվում՝ Սարոյանը, 2026 թվականի հունվարի 5-ին ներկայացրել էին Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը և հայտարարել համակարգող խորհրդի ձևավորման մասին։

Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից՝ պատճառաբանելով պաշտոնի չարաշահումը, պարտականությունների թերի կատարումը և թեմի հոգևորականների նկատմամբ ճնշումները։

Սարոյանը դատարանում վիճարկել էր որոշումը՝ պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում։ Կաթողիկոսը հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկով նրան կարգալույծ էր հռչակել։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին կարճել էր Սարոյանի հայցով քաղաքացիական գործի վարույթը։

«Իրավունք» օրաթերթը հոկտեմբերի 20-ին, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանությունները նոյեմբերից նախատեսում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործողությունների նոր փուլ սկսել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+