Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 19
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+12°
  • Կապան+16°
  • Սևան+5°
  • 360.41 ▼ −0.10
  • 395.37 ▼ −0.76
  • 4.38 ▲ +0.01
  • 138.94 ▼ −0.04
Հինգշաբթի, Նոյեմբերի 19 13:59

Կառավարությունը նոյեմբերի 23-ից ձմեռային զորակոչ է հայտարարել

zorakoch

Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ։ Որոշումը կառավարությունն ընդունել է նոյեմբերի 19-ի նիստում, ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Զորակոչի ենթակա են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ նախկինում տրամադրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ձմեռային զորակոչի շրջանակում կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած կանայք, ինչպես նաև օրենքով սահմանված պայմաններով ծառայություն անցնելու ցանկություն հայտնած տղամարդիկ։

Զինված ուժերի համալրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը՝ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկների լրացուցիչ հետազոտությունների վերաբերյալ եզրակացությունները պետք է տրամադրի ոչ ուշ, քան 2027 թվականի փետրվարի 8-ը։

Կառավարությունը Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) հանձնարարել է ապահովել զորակոչից խուսափող քաղաքացիների որոնումը Հայաստանի տարածքում և դրա սահմաններից դուրս։

ՆԳՆ-ին և Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարվել է զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի պետական սահմանի անցման կետերում։

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսների ուղեկցման աշխատանքներում կներգրավվեն ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ոստիկանության գվարդիայի ծառայողները։

Որոշման հիմնավորման տվյալներով՝ դրա իրականացումը 2026 թվականի պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  4. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+