Ազգային ժողովն (ԱԺ) արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման համար «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության» ստեղծելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։
ԱԺ-ն հոկտեմբերի 28-ին վավերացրել էր TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։ Դրա համաձայն՝ համատեղ ընկերության բաժնետոմսերի 74%-ը պատկանելու է ամերիկյան կողմին, 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությանը նախատեսվում է ենթակառուցվածքների զարգացման իրավունք տալ 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է համաձայնագրի վավերացման մասին օրենքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







