Հայ մարզիկներ Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը ճանաչվել են Ալբանիայում ավարտված Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության լավագույն ծանրորդներ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Թիմային հաշվարկով Հայաստանի Մ23 հավաքականը գրավել է երկրորդ տեղը՝ նվաճելով 7 ոսկե մեդալ: Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը՝ Դուրես քաղաքում։
Մրցաշարում չեմպիոնական տիտղոսներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կարապետյանը, Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Լիանա Գյուրջյանը, Էմմա Պողոսյանը և Գարիկ Կարապետյանը, Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մկրտչյանն ու Մնացական Աբրահամյանը նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Մերի Միսակյանն ու Աննա Ամրոյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ:






































