Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մերի Միսակյանը (69 կգ) բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահել է 118 կգ՝ արծաթե մեդալ նվաճելով։ Երկամարտում նա գրանցել է 210 կգ արդյունք (92+118):
Գառնիկ Չոլաքյանը (60 կգ) հռչակվել էր ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն։ Նարեկ Մկրտչյանը (79 կգ) դարձել էր Մ23 տարեկանների արծաթե մեդալակիր, Գոռ Սահակյանը՝ (71 կգ) բրոնզե մեդալակիր։ 79 քաշային կարգում Մարտին Պողոսյանը դարձել էր հրում վարժության բրոնզե մեդալակիր: Սեյրան Խունադյանը (60 կգ) պոկում վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել։
Երիտասարդների առաջնությունում 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Կարապետյանը հռչակվել էր չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն։ Առաջնության երիտասարդների չեմպիոն էր հռչակվել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։






































