Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) հռչակվել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Նա գրանցել է երկամարտի 214 կգ (91+123) արդյունք։ 20-ամյա մարզուհին հաջողությամբ կատարել է իր բոլոր վեց փորձերը և նվաճել երկու փոքր ոսկե մեդալ պոկում և հրում վարժություններում, ինչպես նաև երկամարտում՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդներ և՛ հրում, և՛ ընդհանուր արդյունքով։
Հոկտեմբերի 29-ին Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկել էր ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունը։




































