Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Աննա Ամրոյանն Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ամրոյանը պոկում վարժությունում բարձրացրել է 98 կգ: Հրում վարժությունում նախ բարձրացրել է 126 կգ, այնուհետև 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ է: Այս ձևում Ամրոյանը երկրորդն է:
Երկամարտի 228 կգ արդյունքով` նա դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են ֆեդերացիայից։
Գառնիկ Չոլաքյանը (60 կգ) հռչակվել էր ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն։ Նարեկ Մկրտչյանը (79 կգ) դարձել էր Մ23 տարեկանների արծաթե մեդալակիր, Գոռ Սահակյանը՝ (71 կգ) բրոնզե մեդալակիր։ 79 քաշային կարգում Մարտին Պողոսյանը դարձել էր հրում վարժության բրոնզե մեդալակիր: Սեյրան Խունադյանը (60 կգ) պոկում վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել։
Երիտասարդների առաջնությունում 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Կարապետյանը հռչակվել էր չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն։ Առաջնության երիտասարդների չեմպիոն էր հռչակվել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։ Մերի Միսակյանը (69 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։






































