Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:19

Խաղաղությունը չի կարող կախված լինել միայն մեկ կողմի ցանկությունից․ Հարությունյան

Խաղաղությունը չի կարող կախված լինել միայն մեկ կողմի ցանկությունից․ Հարությունյան

Քաղաքագետ Անահիտ Հարությունյանն Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում անդրադարձել է երիտասարդների շրջանում խաղաղության ընկալմանը, կրթության որակին և պատմության իմացության կարևորությանը, ինչպես նաև ազգային արժեքներին։

Անդրադառնալով պատմության ընկալմանը՝ Հարությունյանը նշել է, որ այսօր շատերին թվում է, թե անցյալի մասին խոսելը նշանակում է մերժել նորը, սակայն, նրա խոսքով, դա այդպես չէ։

«Առանց անցյալն իմանալու՝ նորը կառուցելն ուղղակի անիմաստ է, կամ այն շատ խարխուլ է լինելու»,- նշել է նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ երիտասարդների շրջանում կան շրջանակներ, որոնք «շատ սթափ են դատում և շատ լավ տեղեկացված են», սակայն կան նաև շերտեր, որոնք չեն հետաքրքրվում երկրով։

Հարությունյանի խոսքով՝ նրանց մեղադրել պետք չէ, սակայն պատմության իմացությունը կարևոր է բոլորի համար։

«Պետք չէ խորանալ, փնտրել, բայց իմանալը շատ կարևոր է, որովհետև առանց իմացության, որպես հայ մարդ, նրանք չեն կարող որևէ բանի հասնել»,- ասել է նա։

Խոսելով խաղաղության մասին՝ Հարությունյանը նշել է, որ այսօր մարդկանց պատկերացումն այդ հասկացության վերաբերյալ զգալիորեն լղոզված է։

«Խաղաղությունը չի կարող միակողմանի երևույթ լինել և չի կարող կախված լինել միայն մեկ կողմի ցանկությունից։ Հիմա կապիտուլյացիան ներկայացվում է խաղաղության շղարշի ներքո, ինչը մեզ վտանգից բացի ոչինչ չի բերելու»,- հայտարարել է նա։

Քաղաքագետի կարծիքով՝ պատմության տարբեր ժամանակահատվածներում հայերը ձգտել են խաղաղության, սակայն մյուս կողմից ստացել են շատ անարդար և կործանարար պատասխան։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է նաև Մխիթար Սպարապետի պատմությունը՝ Խնձորեսկում։

«Երբ Մխիթար Սպարապետը եկավ Խնձորեսկ, Դավիթ Բեկից հետո այնտեղ չէին ցանկանում պայքար մղել։ Մխիթար Սպարապետի գլուխը կտրեցին հենց այն պատճառով, որ նա ուզում էր պայքարել, իսկ բնակչությունը խաղաղության էր ձգտում և, բնականաբար, այդ խաղաղությունը չունեցավ»,- նշել է Հարությունյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե այժմ անտեսվեն պատմության օրինակները, դրանք կարող են կրկնվել՝ այս անգամ գուցե ոչ թե զինված բախման, այլ ազգային դիմագծի կորստի տեսքով։

Անդրադառնալով ազգային արժեքներին՝ Հարությունյանն առանձնացրել է եկեղեցին, լեզուն և բանակը։

«Երբ սկսում ենք շահարկել այդ արժեքները և կասկածի տակ դնել, դա ամբողջությամբ փոխում է մեր ազգային դիմագիծը»,- նշել է քաղաքագետը։

Գլոբալացման թեմայի մասին խոսելիս՝ նա նշել է, որ եվրոպական երկրները, անգամ միավորվելով Եվրամիության շրջանակում, չեն կորցրել իրենց ազգային դիմագիծը։ Հարությունյանի խոսքով՝ ազգային շահն անցյալի նկատմամբ հարգանքի և ապագայի նկատմամբ պատասխանատվության հատման կետն է։

Անդրադառնալով կրթության մակարդակի միջազգային հետազոտությունում հայաստանցի դպրոցականների ցածր արդյունքներին՝ Հարությունյանը դա համարել է կրթության նկատմամբ սխալ մոտեցման հետևանք։

Նա նաև ընդգծել է, որ կրթությունն սկսվում է դպրոցից և, ամենակարևորը, ընտանիքից, իսկ պետությունը պետք է հստակեցնի, թե ինչպիսի՞ հայ է ցանկանում դաստիարակել՝ հայրենասե՞ր, գլոբալիստ, անտարբե՞ր, թե՞ պատասխանատու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+