Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 20
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+12°
  • Կապան+9°
  • Սևան+7°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Ուրբաթ, Նոյեմբերի 20 23:34

Դադարեցրեք բառախաղը և հրապարակեք ՊՆ-ում մահերի թիվը․ Ղահրամանյանը՝ Պապիկյանին

Marianna-PN
Մարիաննա Ղահրամանյան և Սուրեն Պապիկյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ՀՀ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանին կոչ է արել դադարեցնել բառախաղը և հրապարակել 2026 թվականի ընթացքում ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների տվյալները։

Նա այսպես արձագանքել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի՝ ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերի հաշվառման վերաբերյալ պարզաբանմանը։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 19-ին ևս ՊՆ-ն նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ թիվն ուռճացված է, քանի որ ոչ բոլոր զոհվելու դեպքերն են տեղի ունեցել բանակում։

Պատգամավորն ԱԺ ամբիոնից վերահաստատել է իր հայտարարությունը, որ 2026 թվականին ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի թիվը հասել է 44-ի։ Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը փորձում է վիճարկել այդ տվյալը՝ առանց սեփական վիճակագրությունը հրապարակելու։

«Զինվորի կյանքը վիճակագրական մանիպուլյացիայի առարկա չէ»,- հայտարարել է Ղահրամանյանը։

Նա պարզաբանել է, որ իր ներկայացրած տվյալները հիմնված են «Ինֆոքոմ» լրատվական հարթակի՝ Գլխավոր դատախազությունից ստացած տեղեկությունների վրա, որոնց գումարվել են վերջին չորս մահվան դեպքերը։

Ղահրամանյանը ՊՆ-ին մեղադրել է «բառային մանիպուլյացիաների» մեջ՝ պնդելով, որ նախարարությունը փորձում է փոխել քննարկման առարկան՝ տարանջատելով բանակում տեղի ունեցած և բանակից դուրս գրանցված մահվան դեպքերը։

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում նա մտահոգություն էր հայտնել մահվան դեպքերի աճի վերաբերյալ՝ նշելով, որ 2024 թվականին գրանցվել էր 36, իսկ 2025 թվականին՝ 35 դեպք։

Պատգամավորը հղում էր արել իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրություններին։

Նա նաև հարց էր բարձրացրել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել զինծառայողների մահվան դեպքերը կանխելու համար և ի՞նչ արդյունքներ են դրանք տվել։

Թորոսյանի պարզաբանմամբ՝ ծառայության հետ չկապված դեպքերի շարքում կարող են լինել, օրինակ, արձակուրդում գտնվող զինծառայողի մահը ճանապարհատրանսպորտային պատահարի կամ տանը՝ հիվանդության հետևանքով։

Նրա խոսքով՝ նախարարությունը հաշվառում և հրապարակում է նաև այդ դեպքերը, սակայն դրանք առանձին է դասակարգում։

ՊՆ խոսնակը պատգամավորին մեղադրել էր ծառայության հետ կապված և չկապված մահվան դեպքերը գումարելու և ընդհանուր թիվը հանրությանը ներկայացնելու մեջ՝ այդ մոտեցումը որակելով «ոչ պրոֆեսիոնալ և անազնիվ»։

Նա հայտնել էր, որ տարեվերջին ՊՆ-ն կհրապարակի բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի վիճակագրությունը։ Թորոսյանի խոսքով՝ վերջին դեպքերից մի քանիսի քննությունը դեռ ավարտված չէ, ուստի նախարարությունը չի կարող դրանք վերջնականապես դասակարգել։

Ղահրամանյանը, արձագանքելով խոսնակին, պնդել է, որ իր հայտարարությունը վերաբերել է ոչ մարտական պայմաններում մահվան բոլոր դեպքերին, այլ ոչ միայն զինվորական ծառայության հետ անմիջականորեն կապված մահերին։

Պատգամավորը կրկին պահանջել է հրապարակել ՊՆ-ի տվյալները՝ ընդգծելով, որ զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քննարկումը չպետք է սահմանափակվի տերմինաբանական վեճով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին գրանցվել էր զինծառայողների մահվան 30 դեպք, որոնցից 11-ը կապված էր ծառայության հետ, 19-ը՝ ոչ։ Նոյեմբերի 18-ին ՊՆ-ն հայտնել էր պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքով մահվան մասին, իսկ նոյեմբերի 19-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  3. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  4. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  5. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  6. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+