Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Գոռ Սահակյանը (71 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրել է 145 կգ, հրում վարժությունում՝ 182 կգ: Երկամարտի արդյունքը՝ 327 կգ։
Ավելի վաղ Գառնիկ Չոլաքյանը (60 կգ) դարձել էր ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն, Սեյրան Խունադյանը (60 կգ) պոկում վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել։ Երիտասարդների առաջնությունում 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Կարապետյանը հռչակվել էր չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն։Առաջնության երիտասարդների չեմպիոն էր հռչակվել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։






































