ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը Բուխարեստում կայացած հանդիպման շրջանակում ստորագրել են Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Համատեղ հայտարարության ժամանակ կողմերը անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորություններին։
Փաշինյանի խոսքով՝ Ռումինիայի նավահանգիստները կարող են Հայաստանի համար դառնալ եվրոպական շուկաներ դուրս գալու կարևոր միջոց։
Կողմերը քննարկել են տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը։ Որպես հեռանկարային ուղղություններ առանձնացվել են վերականգնվող էներգետիկան, սննդարդյունաբերությունը, դեղագործությունն ու զբոսաշրջությունը։
Նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա։ Բուխարեստի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անա Տինկան։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկույի և Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







