Անցնել բովանդակությանը
Երկուշաբթի, Նոյեմբերի 23
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+10°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Երկուշաբթի, Նոյեմբերի 23 15:13
Շտապ Նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև գարուն
Շտապ

Նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև գարուն

sahmanadrutyun
Arusyak Manavazyan parliamentary discussion constitution

Նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանրային քննարկումները կշարունակվեն մի քանի ամիս՝ մինչև գարուն, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

«Մի քանի ամիս՝ մինչև գարուն»,- ասել է Մանավազյանը՝ հավելելով, որ քաղաքացիները կարող են իրենց կարծիքներն ու առաջարկները ներկայացնել նաև համապատասխան կայքում։

ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանն ընդգծել է, որ իշխանությունը չի շտապի Սահմանադրության ընդունման հարցում։

«Մենք միշտ ասել ենք՝ այս հարցում չենք շտապելու, բավականին լայն հանրային քննարկում ենք անելու»,- հայտարարել է նա՝ ապա նշելով, որ քննարկումներից հետո նոր Սահմանադրությունը կդրվի հանրաքվեի։

Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին՝ հանրային քննարկման համար։ Այն ընդունելու համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել։

Գործող Սահմանադրությամբ նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 70 պատգամավորի կողմ ձայնը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64 մանդատ, հետևաբար անհրաժեշտ է ևս վեց ձայն։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ չի աջակցի նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+