Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 24
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Երեքշաբթի, Նոյեմբերի 24 20:47

Դատավորների միությունը պահանջել է հանել Սահմանադրության նախագծի 2 դրույթ

sahmanadrutyun
Լուսանկարը՝ Armenia Today

Հայաստանի դատավորների միությունը նոր Սահմանադրության նախագծով նախատեսվող դատավորների համատարած վերագնահատումը և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) բոլոր անդամների ընտրությունն Ազգային ժողովին վերապահելը վտանգավոր է համարել դատական իշխանության անկախության համար, ասվում է հրապարակված հայտարարության մեջ։

Միությունը ԲԴԽ-ին հորդորել է պահանջել այդ դրույթները հանել շրջանառությունից։

Հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 23-ին հրապարակված նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորները ստանալու են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ, իսկ նրանց հետագա պաշտոնավարումը կախված է լինելու հինգ տարվա ընթացքում անցկացվելիք վերագնահատման արդյունքներից։

Միության տվյալներով՝ վերագնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու է խորհրդարանը, իսկ հանձնաժողովի եզրակացությունները հնարավոր չի լինի ուղղակիորեն վիճարկել դատարանում։

Միության գնահատմամբ՝ նույնիսկ հետագայում բողոքարկելու, այդ թվում՝ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը չի վերացնի դատավորների անկախության և անփոփոխելիության հիմնարար երաշխիքներին սպառնացող վտանգը։

Իսկ նախագծի 58-րդ հոդվածով ԲԴԽ բոլոր տասը անդամներին ընտրելու է խորհրդարանը, Դատավորների ընդհանուր ժողովը միայն դատավոր անդամների թեկնածուներ առաջադրելու իրավունք է ունենալու։

Միության խոսքով՝ նման կարգը հակասում է եվրոպական չափանիշներին, որոնց համաձայն դատական խորհուրդների անդամների առնվազն կեսը պետք է լինեն գործընկերների կողմից ընտրված դատավորներ։

Միությունը նաև հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագծի մշակման և քննարկման գործընթացին որևէ դատավոր չի մասնակցել։

Միության կարծիքով՝ նման դրույթների շրջանառությունն ինքնին կարող է անուղղակի ճնշում լինել դատավորների վրա և թուլացնել վստահությունը դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների նկատմամբ։

«Սահմանադրական բարեփոխումների իրականացման որևէ նպատակ չի կարող արդարացնել պաշտոնավարող դատավորների համատարած վերագնահատումը (վեթինգ կամ կարգավիճակի վերահաստատում), նրանց պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների վերացումը կամ պաշտոնավարման շարունակականությունը նոր նշանակմամբ կամ կարգավիճակի վերահաստատմամբ պայմանավորելը»,- ասված է հայտարարության մեջ։

Միությունը վկայակոչել է միջազգային փորձը՝ հիշեցնելով, որ Վենետիկի հանձնաժողովը 2015 թվականին դեմ է արտահայտվել Ուկրաինայում բոլոր գործող դատավորների լիազորությունների դադարեցմանը, իսկ Հայաստանում 2019 թվականին Եվրոպայի խորհրդի մասնակցությամբ արձանագրվել էր, որ բոլոր գործող դատավորների վեթինգը «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար»։

Միությունը հորդորել է ԲԴԽ-ին հրապարակայնորեն հայտարարել առաջարկվող կարգավորումների անթույլատրելիության մասին և միջոցներ ձեռնարկել գործող դատավորների պաշտոնավարման շարունակականության երաշխիքները պաշտպանելու, կարգավիճակի անորոշությամբ պայմանավորված ուղղակի կամ անուղղակի միջամտությունները կանխելու համար։

Միությունն ակնկալում է նաև միջազգային կազմակերպությունների և եվրոպական կառույցների ուշադրությունը խնդրին։

Միության ընդգծմամբ՝ դատական իշխանության անկախությունը, այդ թվում՝ դատավորների անփոփոխելիության երաշխիքը, դատավորների արտոնությունը չէ, այլ յուրաքանչյուրի՝ արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիք։ Միությունը նաև նշել է, որ հայտարարությունը նախնական է և չի սպառում նախագծի՝ դատական իշխանությանը վերաբերող դրույթների վերաբերյալ բոլոր իրավական գնահատականներն ու առարկությունները։

Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին՝ հանրային քննարկման համար։ Այն ընդունելու համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել։

Գործող Սահմանադրությամբ նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 70 պատգամավորի կողմ ձայները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64 մանդատ, հետևաբար անհրաժեշտ է ևս վեց ձայն։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ չի աջակցի նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+