Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:57

«Ընդդիմադիր համախմբումը» Սահմանադրության հարցով հանդիպում կնախաձեռնի

sahmanadrutyun
Լուսանկարը՝ Armenia Today

«Ընդդիմադիր համախմբումն» առաջիկա օրերին կհայտարարի նոր Սահմանադրության նախագծի ընդունման դեմ պայքարի օրակարգով հանդիպման մասին, ասվում է համախմբման հայտարարության մեջ։

Համախմբումը մերժել է իշխանությունների հրապարակած նախագիծը՝ դրանում տեսնելով երկու հիմնարար սպառնալիք՝ արտաքին պարտադրանքի ընդունում և իշխանության անսահմանափակ կենտրոնացում։

Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությունը վտանգում է Հայաստանի անկախ պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը, իսկ իշխող ուժը սահմանադրական փոփոխությունների գործընթացն օգտագործում է իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու և զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։

«Արձանագրում ենք, որ իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Համախմբումը համերաշխություն է հայտնել խորհրդարանական ընդդիմության դիրքորոշմանը և պատրաստակամություն հայտնել համատեղ ուժերով հանդես գալ արտաքին պարտադրանքի և նոր Սահմանադրության ընդունման դեմ։

ՀՀ մի շարք ընդդիմադիր ուժեր նոյեմբերի 4-ին հայտարարել էին համազգային համախմբման ձևավորման մասին։ Նրանք իրենց առաջնահերթությունների թվում էին նշել Սահմանադրության փոփոխության հարցում արտաքին պարտադրանքի մերժումը, առանց միակողմանի զիջումների խաղաղության հաստատումը, ազգային ինքնության և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը։

Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին՝ հանրային քննարկման համար։ Այն ընդունելու համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել։

Գործող Սահմանադրությամբ նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 70 պատգամավորի կողմ ձայները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64 մանդատ, հետևաբար անհրաժեշտ է ևս վեց ձայն։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ չի աջակցի նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+