ԱՄՆ նախագահի վարչակազմում քննարկում են Իրանի բարձրագույն ղեկավարությանը ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ հարվածների նպատակը կարող է լինել Իրանի ղեկավարության կազմում կոշտ քաղաքական գծի կողմնակիցների վերացումը։
Առաջարկի կողմնակիցների կարծիքով՝ դա կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորություն տալ ավարտելու Իրանի դեմ պատերազմը։
Միաժամանակ առաջարկի հակառակորդները մտավախություն ունեն, որ հարվածները կարող են Իրանի իշխանության ղեկին մնացած գործիչներին դրդել ավելի կոշտ և անզիջում դիրքորոշում որդեգրել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել հետագա գործողությունների վերաբերյալ և դիտարկում է տարբեր սցենարներ, այդ թվում՝ նոր լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելք երրորդ ավիակիրն ուղարկելու մասին։ Իսրայելի հետախուզության ղեկավարն առաջարկել էր ԱՄՆ-ին նոր հարվածներ հասցնել Իրանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







