Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:17

«Միսս Տիեզերք 2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

«Միսս Տիեզերք 2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ջենիֆեր Բարետոն
Jennifer Baretto wins Miss Universe 2026

Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ջենիֆեր Բարետոն հաղթել է «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության միջազգային մրցույթում՝ դառնալով մրցույթի պատմության մեջ հաղթանակ գրանցած առաջին մայրիկը, հայտնել է Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ջենիֆեր Գոնսալես Կոլոնը։

Բարետոն Պուերտո Ռիկոյին բերել է մրցույթի պատմության մեջ վեցերորդ հաղթանակը։

«Որպես մայր՝ հպարտ եմ տեսնել, թե ինչպես ես ապացուցում, որ մայրությունը չի սահմանափակում մեր երազանքներին հասնելու և կանանց նոր սերունդներին ոգեշնչելու հնարավորությունը»,- գրել է նահանգապետը։

«Միսս Տիեզերք» հոբելյանական՝ 75-րդ մրցույթն անցկացվել է Պուերտո Ռիկոյում։

Միաժամանակ մրցույթի կազմակերպիչների միջև իրավական վեճ է ծագել 2027 թվականի մրցույթի անցկացման երկրի ընտրության շուրջ։

Legacy Holding Group (MU East) ընկերությունը մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ հայտնել է, որ դեռևս 2026 թվականի հունիսին որպես հաջորդ մրցույթի անցկացման երկիր ընտրել է Վիետնամը։

Ընկերությունը պնդում է, որ MU West-ը, որը կազմակերպել է այս տարվա մրցույթը, հաջորդ մրցույթի անցկացման երկիրը որոշելու իրավունք չունի։ MU East-ն արբիտրաժային վարույթ է նախաձեռնել MU West-ի դեմ և մտադիր է իրավական ճանապարհով կանխել մրցակից միջոցառման կազմակերպումը։

«Միսս Տիեզերք 2025» մրցույթում հաղթել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։ Մրցույթի եզրափակիչը տեղի էր ունեցել 2025 թվականի նոյեմբերի 21-ին՝ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+