Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:46

Վրաստանի ՍԴ-ն չի առանձնացնի ընդդիմության գործով ապացույցների քննությունը

Vrastan-SD
Վրաստան ՍԴ

Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) մերժել է հինգ ընդդիմադիր կուսակցության արգելման գործով բոլոր ապացույցներն առանձին դատավարական փուլով ուսումնասիրելու «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցության միջնորդությունը։ Այս մասին նշված է դատարանի՝ նոյեմբերի 24-ին հրապարակված որոշման մեջ։

Դատարանը պարզաբանել է, որ կարող է առանձին ստուգել ներկայացված ապացույցները, եթե կողմերը հիմնավորված կերպով վիճարկեն դրանց արժանահավատությունը կամ գործին առնչությունը։ Նման ստուգում կարող է իրականացվել նաև դատարանի նախաձեռնությամբ։

«Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը միջնորդությունը հիմնավորել էր այն պնդմամբ, որ հայցին կցված որոշ նյութեր առնչություն չունեն իր գործունեության հետ։

Վրաստանի Սահմանադրական դատարանը հոկտեմբերին քննության էր ընդունել իշխող «Վրացական երազանք» կուսակցության 88 պատգամավորի հայցը, որով պահանջվում է հակասահմանադրական ճանաչել և արգելել հինգ ընդդիմադիր ուժերի՝ «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների կոալիցիա», «Ուժեղ Վրաստան-Լելո», «Ֆեդերալիստներ» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունների գործունեությունը։

Հայցը հիմնված է Վրաստանի Սահմանադրության 23-րդ հոդվածի վրա, որն արգելում է սահմանադրական կարգը բռնի ճանապարհով տապալելուն կամ փոխելուն ձգտող կուսակցությունների գործունեությունը։ Հայցվորները հինգ կուսակցություններին մեղադրում են Միխեիլ Սաակաշվիլու կառավարման տարիներին՝ 2004–2012 թվականներին, իշխանության համակարգային չարաշահումների, 2019 թվականի հունիսին խորհրդարանի մոտ տեղի ունեցած բախումների և իշխանությունը տապալելու այլ փորձերի, ինչպես նաև ընտրությունների արդյունքներն ու կառավարության լեգիտիմությունը չճանաչելու մեջ։ Նրանց պնդմամբ՝ հինգ կուսակցությունները, թեև առանձին են գրանցված, գործում են որպես մեկ կազմակերպություն։

Կուսակցություններն արգելելու նախաձեռնության մասին «Վրացական երազանքը» հայտարարել էր 2025 թվականի հոկտեմբերին, իսկ 2026-ի սեպտեմբերին հայցում ընդգրկվել էր նաև «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը։ ՍԴ-ում լսումները մեկնարկել են հոկտեմբերի 21-ին Բաթումիում։ Վերջնական որոշումը սպասվում է մինչև 2027 թվականի հունիս․ այն ենթակա չէ բողոքարկման։

ՍԴ-ն հոկտեմբերի 26-ի նիստում մասամբ բավարարել էր «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության՝ ապացույցներ ընդունելու միջնորդությունը, սակայն մերժել ներկա և նախկին պաշտոնյաներին որպես վկա հրավիրելու պահանջը։

«Փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան պնդում է, որ հայցի նպատակն է այդ կուսակցությունների հետ կապված բոլոր անձանց անժամկետ զրկել քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից։ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան գտնվում է արտերկրում՝ դիվերսիայի մեղադրանքով ձերբակալվելու վտանգի պատճառով։ Նա մեղադրանքները քաղաքական է համարում։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հոկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Վրաստանում ժողովրդավարական հետընթացը խորանում է, և ավելի ու ավելի շատ ընդդիմադիր կուսակցություններ են հայտնվում արգելման վտանգի տակ։ Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի սկզբին հրապարակված ընդլայնման զեկույցում նշել էր, որ խոշոր ընդդիմադիր կուսակցությունները ՍԴ-ի միջոցով արգելելու փորձերը սպառնում են երկրում ժողովրդավարության հիմքերին, իսկ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակում է կասեցված մնալ։

Վենետիկի հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին հրապարակված եզրակացությամբ քննադատել էր Վրաստանի խորհրդարանի 2026 թվականի մարտին ընդունած օրենսդրական փոփոխությունները՝ նշելով, որ դրանք անհամաչափորեն սահմանափակում են միավորումների և արտահայտվելու ազատությունը և խոչընդոտում քաղաքական ընդդիմության ձևավորմանն ու գործունեությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+