Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:19

«Մեզ խաբել են»․ անհետ կորածների ծնողները հանդիպման պահանջով փակել են ՊՆ-ի մուտքը

«Մեզ խաբել են»․ անհետ կորածների ծնողները հանդիպման պահանջով փակել են ՊՆ-ի մուտքը

Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք սեպտեմբերի 27-ին փակել էին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաների հետ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ից, նույն պահանջով ՊՆ-ի դիմաց են։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ծնողները սեպտեմբերի 27-ին պահանջել էին հանդիպում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի և ԳՇ պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանի հետ։

Անհետ կորածների ծնողներն այսօր հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ին ՊՆ-ից իրենց հավաստիացրել էին, որ սեպտեմբերի 29-ին վերոնշյալ անձանց հետ հանդիպում տեղի կունենա։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը, լրագրողներին տեղեկացրել է, որ նրանց հանդիպելու նպատակով են հավաքվել ՊՆ շենքի մոտ։

Ռազմական գերատեսչության շենքի դիմաց, սակայն, ծնողներն սկսել են դժգոհել, երբ ՊՆ-ից իրենց առաջարկել են 3 ծնողի հետ հանդիպում՝ միայն պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հետ, ինչին նրանք դեմ էին։ Ծնողների դժգոհությունից հետո ռազմական ոստիկանների և ծնողների միջև քաշքշուք է սկսվել, որից հետո ծնողները փակել են շենքի մուտքը։ Քաշքշուքից հետո անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, ծնողները շտապօգնություն են կանչել։

Երբ Ղուկասյանն արդեն ի վիճակի էր խոսել, նա լրագրողներին տեղեկացրել է, որ բազմիցս հանդիպել են Սարգսյանի հետ և նրան հարցեր չունեն։

«Մեզ ասել էին, որ երկուշաբթի մեր ուզած մարդկանց հետ ենք հանդիպելու։ Վստահեցրել էին, բայց տեսանք, որ մանիպուլացրեցին։ Շտաբի աշխատողները փորձեցին ընդհարում սարքել։ Այդ մարդիկ խուսափում են մեզ հետ հանդիպել ու գիտեն, որ չեն կարողանալու դուրս գալ մեր տված հարցերի տակից»,- նշել է Ղուկասյանը։

Պողոսյանն էլ հավելել է, որ ՊՆ-ում իրենց «խաբել են»։

«Հստակ անուններ էինք ասել, որոնց հետ հանդիպում էինք պահանջել, բայց մեզ ստորաբար խաբեցին։ Թող գնան ու մտածեն, որ իրենք իրենց խոսքի տերը չեն»,- ընդգծել է նա։

Մինչև այս պահը ծնողները շարունակում են փակ պահել նախարարության շենքի մուտքը։

Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ 2024-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, որոնց թվում 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող կա։

Հոդվածը թարմացվել է 17։34-ին։

Կարդացեք նաև՝ 

Անհետ կորածների ծնողները փակել են ՊՆ շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+