Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:39

Հայաստանի պետբյուջեից $2,1 մլն կհատկացվի միջազգային ատյաններում դատական ծախսերի համար

MIED
Armenian government budget allocation for international litigation

Հայաստանի կառավարությունը նախատեսում է պետական բյուջեից հատկացնել 2,125 մլն դոլարին համարժեք դրամ՝ միջազգային դատական և արբիտրաժային վեճերի շրջանակում իրավաբանական, փաստաբանական և փորձագիտական ծառայությունների ձեռքբերման համար։ Որոշման համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում։

Նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Վարչապետի աշխատակազմի մշակած նախագծի հիմնավորմամբ՝ ծառայությունների արժեքն առանց հարկերի կկազմի 1,7 մլն դոլարին համարժեք դրամ, իսկ հարկերը ներառյալ՝ 2,125 մլն դոլարին համարժեք դրամ։

Միջոցները կհատկացվեն վարչապետի աշխատակազմին՝ միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, ինչպես նաև դրանց ընդունած վճիռների ու որոշումների կատարման ապահովման պետական ծրագրի շրջանակում։

Որոշման նախագծի հավելվածների համաձայն՝ ֆինանսավորումը նախատեսված է փաստաբանական, իրավաբանական, փորձագիտական և խորհրդատվական, ինչպես նաև վեճերի լուծման նպատակով հաշտարարների ծառայությունների ձեռքբերման համար։

Ֆինանսավորման աղբյուր կլինեն պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցները բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում տեղաբաշխելուց, այդ թվում՝ ավանդներից ստացվող տոկոսային եկամուտները։

Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելանան 2,125 մլն դոլարին համարժեք դրամով։ Բյուջեի պակասուրդի չափը կմնա անփոփոխ։

Կառավարության ներկայացրած փաստաթղթերում չի հստակեցվում, թե կոնկրետ որ դատական և արբիտրաժային վեճերի համար են հատկացվում միջոցները։ Չեն նշվում նաև ծառայություններ մատուցող կազմակերպությունների անվանումները և բյուջետային տարվա ավարտին լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտության պատճառները։

Կառավարությունը 2026 թվականի օգոստոսի 20-ին հատկացրել է 231,25 մլն դրամ՝ շուրջ 630 հազար դոլար, միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում երկրի շահերի ներկայացման և պաշտպանության համար։ Միջոցները վերաուղղվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ծրագրերի համար նախատեսված գումարներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+