Հայաստանը պետք է նվազեցնի Ռուսաստանից կախվածությունը, սակայն դրա համար պարտադիր չէ անդամակցել Եվրամիությանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերության ավագ խորհրդական Արմեն Գրիգորյանը։
«Մենք պետք է երբեք այլևս հետ չգնանք Ռուսաստանի կախվածությանը, մենք պետք է դիվերսիֆիկացնենք և Ռուսաստանից մեր կախվածությունները նվազեցնենք»,- ասել է նա։
Գրիգորյանի գնահատմամբ՝ ԵՄ-ին անդամակցությունը կարող է սահմանափակել Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական հնարավորությունները, մասնավորապես՝ Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը՝ Եվրամիության պատժամիջոցների պատճառով։
Նա ընդգծել է, որ կողմ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացմանը, սակայն ոչ անդամակցությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







