Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:27

Հասմիկ Գրիգորյանը պատմել է հայկական երգերի ձայնասկավառակ թողարկելու իր երազանքի մասին

Asmik-Grigorian-1536x985-1
Լուսանկարը՝ diarioarmenia

Հայազգի օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը հայկական երգեր կատարելը և դրանց հիման վրա ձայնասկավառակ թողարկելը համարում է իր ստեղծագործական մեծ երազանքներից մեկը։ Այս մասին երգչուհին պատմել է արգենտինահայ Diario Armenia պարբերականին տված հարցազրույցում՝ Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում ելույթ ունենալուն ընդառաջ։

Գրիգորյանը նաև ցանկություն է հայտնել ամբողջությամբ ձայնագրել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որից հատվածներ շարունակում է կատարել աշխարհի տարբեր բեմերում։

Երգչուհու խոսքով՝ Հայաստանի և հայկական մշակույթի հանդեպ սերն իրեն փոխանցել է հայրը՝ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը։ Նա նշել է, որ իրեն հավասարապես հայ և լիտվացի է զգում։

Երգչուհու կյանքում առանձնահատուկ տեղ ունի նաև Ջիվան Գասպարյանի երաժշտությունը։ Գրիգորյանը պատմել է, որ դուդուկի հնչյուններն օգնում են իրեն հոգեկան ներդաշնակություն գտնել։

Բուենոս Այրեսում Գրիգորյանի համերգը կկայանա դեկտեմբերի 8-ին։ Նա իտալացի դաշնակահար Տոմազո Լեպորեի նվագակցությամբ կկատարի Պուչինիի, Չայկովսկու, Դվորժակի և Վերդիի ստեղծագործությունները։

Գրիգորյանը 2019 և 2025 թվականներին International Opera Awards-ի վարկածով ճանաչվել էր տարվա լավագույն օպերային երգչուհի։

Գրիգորյանը հոկտեմբերի 16-ին Երևանում Պլասիդո Դոմինգոյի հետ առաջին անգամ ելույթ էր ունեցել գալա համերգում՝ նվիրված երգչուհու հոր՝ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին։ Գրիգորյանը սեպտեմբերին Նորմայի դերի համար արժանացել էր Austrian Music Theater Awards մրցանակի՝ լավագույն գլխավոր կանացի դերերգի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+