Ադրբեջանում դպրոցականներին նախազորակոչային պատրաստության շրջանակում կսովորեցնեն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման հմտություններ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Երիտասարդների նախազորակոչային պատրաստության կանոնակարգը»։ Փաստաթղթի համաձայն՝ երիտասարդները պետք է անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերեն ազգային պաշտպանության հիմունքների, ժամանակակից ռազմատեխնիկական միջոցների, ԱԹՍ-ների, ժամանակակից սպառազինության, էլեկտրոնային պաշտպանության համակարգերի, արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդների վերաբերյալ։
Նոր ծրագրով նախատեսվում է նաև քաղաքացիական պաշտպանության կազմակերպման սկզբունքների, բնական և տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքագծի կանոնների ու պաշտպանության միջոցների, առաջին բուժօգնության ցուցաբերման, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, հոգեբանական կայունության ամրապնդման ու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ուսուցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







