Կառավարությունը նախատեսում է 12,96 մլն դրամ հատկացնել Երևանի Բուսաբանական այգու «Կյանքի պուրակի» նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակմանը։ Գումարը կվերաբաշխվի «Հարսնաքար»-ից մինչև Սևանի թերակղզի ճեմուղու կառուցման համար նախատեսված միջոցներից։ Կառավարության նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Պուրակի շինարարության համար պետբյուջեից նախկինում հատկացվել է 5,026 մլրդ դրամ։
Քաղաքաշինության կոմիտեն լրամշակման անհրաժեշտությունը հիմնավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հունիսի 20-ին պուրակ կատարած այցի ժամանակ արձանագրված թերություններով։ Նախագծային աշխատանքների պայմանագիրը նախատեսվում է կնքել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի հետ առանց մրցույթի։ Հիմնավորման մեջ չի մանրամասնվում, թե ինչ թերություններ են արձանագրվել և ինչպես կանդրադառնա Սևանի ճեմուղու կառուցման ժամկետների վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







