Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:38

Քարոզարշավի հավասարության երաշխիքները ՀՀ-ում խաթարված են. Արամ Վարդևանյան

Քարոզարշավի հավասարության երաշխիքները ՀՀ-ում խաթարված են. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը մեկնաբանել է Ազգային ժողովի (ԱԺ) խոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն այն մասին, թե վերջինս խոչընդոտներ չի տեսնում ընդդիմության կողմից քարոզարշավ իրականացնելու հարցում։

Անդրադառնալով մայիսի 8-ից սկսած քարոզարշավին՝ նա հայտարարել է, որ իշխանությունների կողմից ստեղծած իրավիճակում խաթարվել է քաղաքական պայքարի հավասարությունը։

«Երբ մի ուժի առաջնորդն ազատ է, իսկ մյուսինը՝ զրկված քաղաքացիների հետ շփվելու հնարավորությունից, դա միջազգային իրավական երաշխիքների խախտում է»,- ասել է նա Armenia Today-ին։

Փաստաբանն ընդծել է, որ դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չփոփոխելն արդեն իսկ քաղաքական ուղղորդման ցուցիչ է։ Նրա խոսքով՝ տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանին ճաղավանդակներով մեքենայով ուղեկցելը խտրական և վրեժխնդրության տարրեր պարունակող մոտեցում է։

Անդրադառնալով  Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Ուժեղ Հանաստանին» վերագրվող ձայնագրությունները հրապարակելուն՝ Վարդևանյանը հայտնել է, որ դրանք հաճախ լինում են մոնտաժված և օգտագործվում են որպես «սև փիառի» գործիք։

Նա նշել է, որ ձայնագրության մեջ հիշատակվում է, թե իբր իրենց ուժը Հանրապետության հրապարակում հանրահավաք է իրականացրել, ինչն իրականությանը չի համապատասխանում։

Վարդևանյանը հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ նույն հետևողականությամբ վարութային գործողություններ չեն իրականացվում իշխանական ներկայացուցիչների մասնակցությամբ աղմկահարույց պատմությունների (օրինակ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից «տեսախցիկ նվիրելու» դեպքի) վերաբերյալ։

Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստին ներկայացնելու են դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ առկա ընթացակարգային որոշումները կասկածի տակ են դնում դատարանի անկողմնակալությունը։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։ Կարապետյանի նկատմամբ վերացվել է միայն հանդիպումների սահմանափակումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+