Հայաստանի չորս համայնքում սեպտեմբերի 27-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Ժամը 11:00-ի դրությամբ՝ ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 13,91%, հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում մասնակցությունը կազմել է 7,98%, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ 5,07%, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ 8,49%։
Թումանյանում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ մյուս երեք համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով։
Քվեարկության համար ձևավորված բոլոր 14 ընտրական տեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Ընտրողների գրանցումն իրականացվում է 19 տեխնիկական սարքավորման միջոցով։
Ընտրությունների ընթացքին հետևելու համար ԿԸՀ-ն հավատարմագրել է երեք դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը, «Ազատ քվեն» և «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։ Քվեարկությունը լուսաբանելու համար հավատարմագրվել է 11 ԶԼՄ։
Ժամը 12:00-ից ԿԸՀ-ն յուրաքանչյուր երեք ժամը մեկ կհրապարակի քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







