Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 20
Երևան +13°
  • Երևան+13°
  • Գյումրի+10°
  • Վանաձոր+13°
  • Կապան+15°
  • Սևան+7°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Ուրբաթ, Նոյեմբերի 20 16:55
Շտապ ՌԴ դեսպանի պաշտոնում Գուրգեն Արսենյանին կփոխարինի Սամվել Մկրտչյանը 8 րոպե առաջ

ՀՀ ոչ մի ղեկավար իրեն նման գռեհիկ պահվածք թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասը

Levon Ter-Petrosyan1
Փաշինյան-տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ շփման գործելակերպը և ողջունել Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությունը, որով կազմակերպությունը վարչապետին մեղադրել է լրագրողներին ահաբեկելու մեջ։

«Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում զարգացումներին հետևող միջազգային իրավապաշտպան կառույցները պատշաճ գնահատական կտան միության հայտարարությանը և չեն անտեսի Փաշինյանի այն գործելակերպը, որը, Տեր-Պետրոսյանի գնահատմամբ, խախտում է Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները։

Հայաստանի ժուռնալիստների միությունը Փաշինյանին մեղադրել էր լրագրողներին ահաբեկելու մեջ և միջազգային կառույցներից ակնկալել հրապարակային արձագանք նրա վարքագծին։

Միության գնահատմամբ՝ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի թիրախում հայտնվել են այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետը և անհարմար հարցեր են տալիս։ Կազմակերպությունը նաև հայտարարել էր, որ նախկինում բազմիցս հորդորել է Փաշինյանին զսպվածություն ցուցաբերել լրագրողների հետ շփումներում, սակայն այդ կոչերն արդյունք չեն տվել։

ՀԺՄ-ի հայտարարությանը նախորդել էր նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ճեպազրույցը, որի ընթացքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Փաշինյանին ցույց էր տվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի լուսանկարները և հարցրել ընդդիմության նկատմամբ վարչապետի թշնամական հռետորաբանության մասին։

Փաշինյանը լրագրողին մեղադրել էր «Եռաբլուրի» թեման սեփական շահերի համար օգտագործելու մեջ և մի քանի անգամ նրան անվանել «եղկելի»։

Ջեբեջյանը հայտնել էր Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։ Վարչապետն իր հերթին պատասխանել էր, որ ինքն էլ լրագրողին դատի տալու առիթներ կգտնի։ Բանավեճն ավարտվել էր դատարանում հանդիպելու մասին Փաշինյանի հայտարարությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  3. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  4. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  5. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  6. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+