Հայաստանում նոյեմբերի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +16-ից 18 աստիճան, երեկոյան՝ +13-ից 15 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +9-ից +13 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +8-ից +12 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +12-ից +15 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +9-ից +13 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +12-ից +16 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-ից +16 աստիճանի, հովտային շրջաններում՝ +16-ից +18 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +8-ից +11 աստիճան, նախալեռնային՝ +11-ից +16 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +15-ից +18 աստիճան, հովտային շրջաններում՝ +16-ից +20 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +15-ից +18 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +8-ից +11 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +17-ից +20 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +9-ից +13, նախալեռնային շրջաններում՝ +15-ից +19, հովտային շրջաններում՝ +22-ից +26 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 18 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







