Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 19
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+4°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Հինգշաբթի, Նոյեմբերի 19 22:08

Մոսկվայում բացվել է Առնո Բաբաջանյանին և Միքայել Թարիվերդիևին նվիրված ցուցահանդես

Arbat
Լուսանկարը՝ Московская дирекция массовых мероприятий

Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին և Միքայել Թարիվերդիևի 95-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ցուցահանդեսում ներկայացված են կոմպոզիտորների ընտանեկան արխիվներից հազվագյուտ լուսանկարներ, որոնք պատմում են նրանց կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Որոշ ցուցափեղկերում տեղադրված QR կոդերի միջոցով այցելուները կարող են նաև լսել նրանց ստեղծագործությունները։

Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Ռոզումը և երաժշտագետ Վերա Թարիվերդիևան։

Ռոզումը Բաբաջանյանին և Թարիվերդիևին անվանել է ակադեմիական բարձր պատրաստվածություն ունեցող կոմպոզիտորներ։

«Այս երկու անունները մեղեդու երկու արքաներն են։ Նրանք տիրապետում էին այդ արվեստին այնպես, ինչպես պատմության ընթացքում քչերն են տիրապետել»,- ասել է դաշնակահարը։

Վերա Թարիվերդիևան շնորհակալություն է հայտնել Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամին ցուցահանդեսի կազմակերպման համար՝ ընդգծելով, որ երկու կոմպոզիտորների երաժշտությունը շարունակում է սիրված մնալ։

Ցուցահանդեսը գործում է Արբատ փողոցում՝ թիվ 28 շենքի դիմաց, և բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը։

Այն կազմակերպել են Մոսկվայի մշակութային հաստատությունները՝ կոմպոզիտորների ժառանգությունը պահպանող հիմնադրամների և նրանց ընտանիքների անդամների հետ համատեղ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+