Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:44

Երևանում Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումն ու համերգը չեղարկվել են

jeyms Qameron

Երևանում նոյեմբերի 23-ին նախատեսված՝ ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումն ու նրա ֆիլմերի երաժշտության համերգը չեղարկվել են, հայտնել է միջոցառման կազմակերպիչ Mezzo ջազ ակումբը։

Կազմակերպիչները ներողություն են խնդրել պատճառված անհարմարությունների համար և հայտնել, որ տոմսերի ամբողջ գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ավտոմատ կերպով կվերադարձվի գնորդներին՝ գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին։ Գնորդներից լրացուցիչ գործողություններ չեն պահանջվում։

Ակումբը չի հայտնել չեղարկման պատճառները՝ խոստանալով առաջիկա օրերին պարզաբանումներ ներկայացնել։

Միջոցառումը նախատեսված էր նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Քեմերոնը պետք է պատմեր իր ստեղծագործական ուղու, կինոարտադրության և տեխնոլոգիական նորարարությունների մասին, ինչպես նաև պատասխաներ հանդիսատեսի հարցերին։ Հանդիպումից հետո նախատեսված էր համերգ՝ ռեժիսորի ֆիլմերի երաժշտությամբ։

Քեմերոնի այցի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 25-ին։ Միջոցառումը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը, իսկ կազմակերպիչը Mezzo Production ընկերությունն էր։

Քեմերոնը «Տերմինատոր», «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսորն է։ «Տիտանիկն» արժանացել է 11 «Օսկարի», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+