Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ Շեյբանին հայտարարել է, որ Դամասկոսը Եմեն զորքեր չի ուղարկել՝ հութիների դեմ պայքարելու համար, հայտնում է AP-ն։
Նրա խոսքով՝ Սիրիայի իշխանությունները «մոտ ապագայում նման ծրագրեր չունեն»։
«Մեր սահմաններից դուրս ցանկացած ռազմական գործողության մասին, անշուշտ, կհայտարարվի, և այն հրապարակայնորեն կքննարկվի։ Այն գաղտնի չի իրականացվի»,- հավելել է նախարարը։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Սիրիան պատրաստվում է Սաուդյան Արաբիա ուղարկել հատուկ նշանակության ուժերի 600 մարտիկից բաղկացած առաջին խումբը։
Գործակալության տվյալներով՝ նախատեսվում է նրանց տեղակայել Սաուդյան Արաբիայի և Եմենի սահմանին։ Հետագայում նրանք կարող են մասնակցել Եմենի տարածքում հութիների դեմ գործողություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







