ԱՄՆ-ին ժամանակ է անհրաժեշտ Կոնգրեսի ընտրությունների արդյունքները գնահատելու և Իրանի հետ բանակցությունների հետագա ընթացքի հարցում կողմնորոշվելու համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո միջնորդները մի քանի օր որևէ քայլ չեն ձեռնարկել, և բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմանների ձևավորումը ժամանակ կպահանջի։
«Դուք արդեն տեսել եք ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները։ Հիմա պետք է տեսնել, թե երբ ԱՄՆ-ում կկարողանան դրանք գնահատել և ինչպես առաջ շարժվել բանակցային գործընթացում։ Ընտրությունների արդյունքների պատճառով մի քանի օր միջնորդների կողմից որևէ գործողություն չի իրականացվել, և որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն»,- ասել է Արաղչին։
Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ին առաջարկված պայմաններով «երկօրյա ծրագիրը» շարունակում է ուժի մեջ մնալ։
Իրանի ԱԳ նախարարը Վաշինգտոնին կոչ էր արել ընդունել Թեհրանի պահանջները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ի վրա «կրակե դժոխք» կթափվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







