Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+4°
  • Կապան+4°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 23:27

«Օռլանդո Սիթիի» հարձակվող Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում

Harvi-Sarajyan
Հարվի Սարաջյան

Ամերիկյան բարձրագույն ֆուտբոլի լիգայում (MLS) հանդես եկող «Օռլանդո Սիթիի» 21-ամյա հարձակվող Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)։

Սարաջյանի հետ բանակցություններին մասնակցել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Նա ֆուտբոլիստին հրավիրելու առաջարկը քննարկել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, ապա Օռլանդոյում հանդիպել Սարաջյանին։

Մովսիսյանի խոսքով՝ ֆուտբոլիստի հայրն ու պապը հայեր են, և ընտանիքը ոգևորությամբ է ընդունել նրա որոշումը։

Սարաջյանն էլ նշել է, որ ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, սակայն հայկական ծագումը միշտ իր ինքնության մասն է եղել։ Հայաստանի հավաքականն ընտրելը նա համարել է իր արմատներին ավելի մոտենալու և ընտանիքը ներկայացնելու հնարավորություն։

Հավաքականին միանալու կամ հնարավոր նորամուտի ժամկետը ՀՖՖ-ն չի նշել։

Սարաջյանը ծնվել է 2005 թվականի հունվարի 26-ին Ֆլորիդայի Նեյփլս քաղաքում։ «Օռլանդո Սիթին» նրան ընտրել է 2026 թվականի MLS SuperDraft-ում՝ ընդհանուր հինգերորդ համարով։

Ակումբը 2026 թվականի հունվարին նրա հետ պայմանագիր է կնքել մինչև 2027–2028 մրցաշրջանի ավարտը՝ ևս երեք մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Մինչ պրոֆեսիոնալ ֆուտբոլ անցնելը Սարաջյանը խաղացել է ԱՄՆ-ի Georgia Southern և Wake Forest համալսարանների թիմերում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+