UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտում 10։0 հաշվով հաղթել է բրազիլացի Նեյման Գրեյսիին, գրում է Chфmpionat-ը։
Գոտեմարտը կայացել է նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում անցկացված Real American Freestyle (RAF) 14 մրցաշարի շրջանակում։
Ծառուկյանը Real American Freestyle (RAF) կազմակերպության մրցաշարերին մասնակցում է 2026 թվականի հունվարից։ Աբու Դաբիում տարած հաղթանակը նրա իններորդն էր RAF-ում։
Ծառուկյանը հոկտեմբերի 23-ին Լաս Վեգասում անցկացված RAF 14 մրցաշարում 10։0 հաշվով հաղթել էր ամերիկացի Դիլոն Դենիսին և նվաճել միջին քաշային կարգի RAF Crossover չեմպիոնական գոտին։
Հուլիսի 11-ին Թբիլիսիում նա 11։0 հաշվով առավելության էր հասել Ղազախստանը ներկայացնող Կուատ Խամիտովի նկատմամբ, իսկ հունիսի 13-ին RAF 10 մրցաշարում 10։0 հաշվով հաղթել էր UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնին։
Ծառուկյանը RAF-ում հաղթել էր նաև UFC-ի նախկին չեմպիոն Յուրայա Ֆեյբերին՝ 13։1 հաշվով, և PFL-ի նախկին չեմպիոն Լենս Փալմերին՝ 10։0 հաշվով։
RAF-ում նրա միակ պարտությունը գրանցվել էր հուլիսի 18-ին՝ RAF 11 մրցաշարում, երբ 3։5 հաշվով զիջել էր UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







