2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն 11 տարվա ընդմիջումից հետո առաջին հանդիպումն է անցկացրել՝ հանդես գալով իտալական «Ռավեննայի» կազմում, հայտնել է ՌԲԿ-ն։
Իտալիայի ֆուտբոլի առաջնության ուժով երրորդ դիվիզիոնի խաղում «Ռավեննան» 2։0 հաշվով հաղթել է «Ֆորլիին»։ Գոլերը խփել են Ջուլիո Դոնատին (36-րդ րոպե) և Սիմոնե Ռաբբին (58-րդ րոպե)։
Ռոնալդինյոն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում, խաղացել է ամբողջ առաջին խաղակեսը և փոխարինվել ընդմիջմանը։
46-ամյա Ռոնալդինյոն ամռանը պայմանագիր էր կնքել իտալական ակումբի հետ՝ որոշելով վերսկսել 2015 թվականին ավարտած կարիերան։
Բրազիլացին 2002 թվականի աշխարհի չեմպիոն է։ «Բարսելոնայի» կազմում նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն (2005, 2006) և հաղթել Չեմպիոնների լիգայում (2006), իսկ 2011 թվականին «Միլանի» կազմում նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







