Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը դարձել է քիքբոքսինգի WAKO-ի Եվրոպայի չեմպիոն՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնությունում նվաճելով ոսկե մեդալ։
Հարությունյանը ֆուլ կոնտակտ մրցաձևի մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին։
Չեմպիոնի տիտղոսին հասնելու ճանապարհին հայ մարզիկը չորս հաղթանակ է տարել՝ առավելության հասնելով Լեհաստանի, Վրաստանի, Իտալիայի և Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամբ։
Հարությունյանը դարձել է Հայաստանի առաջին ներկայացուցիչը վերջին 15 տարվա ընթացքում, որին հաջողվել է WAKO-ի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել։ Սա Հայաստանի հավաքականի միակ մեդալն է մրցաշարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







