Հայաստանում ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը խախտելու համար նոյեմբերի 15-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ, որոնցից 63-ը՝ Երևանում, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները Երևանում և մարզերում վերահսկում են ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջի պահպանումը։
Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների շահագործումը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։
Արգելվում է նաև ձյունածածկ կամ սառցակալած ճանապարհներին երթևեկել ձմեռային անվադողերով, որոնց նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 մմ կամ պակաս է։ Սահմանված պահանջների խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







