Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:09

Միքայել արքեպիսկոպոսը դուրս է գրվել հիվանդանոցից․ նրան Գյումրիում ծափերով են դիմավորել

Միքայել արքեպիսկոպոսը դուրս է գրվել հիվանդանոցից․ նրան Գյումրիում ծափերով են դիմավորել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, ուր կալանավորումից հետո երկու անգամ վիրահատության էր ենթարկվել։

«Հոյակապ եմ, ամեն ինչ լավ է»,- լրագրողներին ասել է արքեպիսկոպոսը։

Սրբազանի ներկա և հետվիրահատական առողջական վիճակի մասին բժիշկները որևէ տեղեկություն չեն փոխանցել։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը և մյուս բժիշկները սրբազանին ուղեկցել են մինչև մեքենան և ողջագուրվելով՝ հրաժեշտ տվել։

Բժշկական կենտրոնում էր նաև փաստաբան Մարինե Ֆարմանյանը. նրանից ևս որևէ տեղեկություն չի հաջողվել ստանալ։

Ավելի ուշ Աջապահյանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Գյումրի՝ իր կեցավայր։ Նրա կեցավայրում բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել, որոնք արքեպիսկոպոսին ողջունել են ծափերով ու շարականով։ Հնչել են եկեղեցու զանգերը։

Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:

Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք, սակայն նա շարունակել էր մնալ հիվանդանոցում։ Աջապահյանը կալանքից հետո առաջին անգամ վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին, երկրորդ վիրահատությունը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+