Դատարանը 2 տարվա ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում:
Դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից որոշումն ընթերցելուց հետո դահլիճն սկսեց աղմկել:
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար:
Սեպտեմբերի 24-ի դատարանը մեղավոր էր ճանաչել Շիրակի թեմի առաջնորդին՝ անփոփոխ թողնելով գործող խափանման միջոցն ու սահմանափակումները։




































