Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:47

Ազատի հրդեհի գործով Փաշինյանին և Պապիկյանին դատարան կանչելու միջնորդություն կներկայացվի

azat hrdeh

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան գործով տուժող կողմը պատրաստվում է միջնորդել դատարանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին որպես վկա կանչելու և հարցաքննելու համար։ Այս մասին նոյեմբերի 13-ի դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նորիկյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ դեպքից ժամեր անց բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Փաշինյանի առաջ քաշած վարկածները խոչընդոտել են գործի քննությանը։

«Մենք նույնիսկ հաջորդ փուլերում ներկայացնելու միջնորդություն ունենք, որ հենց այդ հանգամանքները պարզելու առումով Փաշինյանը և պաշտպանության նախարարը դատակոչվեն որպես վկա և հարցաքննվեն»,- ասել է Նորիկյանը։

Նրա խոսքով՝ միջնորդությունը կներկայացվի պատրաստ լինելուն պես, իսկ ինչ որոշում կկայացնի դատարանը, այս պահին չեն կարող ասել։

Նոյեմբերի 13-ի նիստում տուժող կողմը ներկայացրել է երկու այլ միջնորդություն։ Առաջինով առաջարկվել է դեպքի վայրում կրկնակի զննում և քննչական փորձարարություն իրականացնել՝ հնարավորինս վերականգնելու դեպքի հանգամանքները, պարզելու հրդեհի առաջացման ու տարածման մեխանիզմը, յուրաքանչյուրի դերակատարությունը։ Միևնույն ժամանակ տուժող կողմը ուզում է պարզել, թե արդյոք հնարավոր էր, որ զոհված զինծառայողները չկարողանային դուրս գալ՝ հաշվի առնելով տեղանքն ու սենյակների դասավորվածությունը։ Դատարանն այդ միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգել է։

Երկրորդ միջնորդությամբ տուժող կողմը պահանջել է դատարան հրավիրել և հարցաքննել դատաբժշկական, լրացուցիչ դատաբժշկական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն իրականացրած մասնագետներին։ Դատարանն այն ամբողջությամբ բավարարել է։ Հաջորդ երկու նիստում կհարցաքննվեն 13 փորձագետ, որոնցից 12-ը դատաբժիշկներ են։ Կրկին կհարցաքննվի նաև Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Փորձաքննությունների ազգային բյուրոյի բաժնի պետ Դավիթ Մելքումյանը։

Նորիկյանի խոսքով՝ հարցաքննությունների նպատակը շմոլ գազի առաջացման պատճառների և վառարանը վառելուց հետո կացարանում տիրող իրավիճակի պարզաբանումն է։ Նա հիշեցրել է, որ նախնական փուլում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել էր, թե տղաները բոլորը մահճակալներին պառկած վիճակում են հայտնաբերվել։

«Դատաբժիշկները տվել են անսասան եզրակացություն, որ շմոլ գազով թունավորումը և այրվածքային շոկը տեղի են ունեցել կենդանության օրոք, այսինքն՝ զոհված զինծառայողներն այրվել են կենդանության օրոք»,- ասել է Նորիկյանը։

Նրա խոսքով՝ դատաբժիշկների եզրակացությամբ՝ զոհվածների մի մասը հնարավորություն է ունեցել գոռալ, օգնություն կանչել, տեղաշարժվել։ Մահից առաջ նրանց մահացած լինելու մասին եզրակացություն արված չէ։

Գործով հինգ մեղադրյալից Եղիշե Հակոբյանը շարունակում է մնալ կալանքի տակ՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհը բռնկվել է 2023 թվականի հունվարի 19-ին։ Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող։

Գործով հինգ անձ է մեղադրվում։ Նրանցից Եղիշե Հակոբյանը դատարանում ընդունել է, որ վառարանը վառել է չթույլատրված վառելանյութով, սակայն չի ընդունել, որ իր գործողություններն են հանգեցրել զինծառայողների մահվանը։ Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+