Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+4°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 04:36

Բաքուն «սադրանք» է որակել Կապույտ մզկիթի սրահը Չարենցի անունով անվանակոչելը

Президент России и канцлер Германии не примут участия в саммите COP29 в Баку
Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն «սադրանք» է որակել Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելու որոշումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Կոմիտեի հայտարարության համաձայն՝ սրահի անվանակոչումը «հուշարձանի պատմամշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձ է, համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում» և «սադրանք՝ ուղղված խաղաղության ու փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ»։

Ադրբեջանական կառույցը նաև պնդել է, որ տեղի ունեցածը «լուրջ հարցեր է առաջացնում հայկական կողմի օբյեկտիվ և անկողմնակալ վերաբերմունքի վերաբերյալ»։

Կոմիտեի գնահատմամբ՝ անվանակոչումն ուղղված է «Կապույտ մզկիթի պատմամշակութային ինքնությունը երկրորդ պլան մղելուն և այն որպես այլ մշակույթի պատկանող հուշարձան ներկայացնելուն»։

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահը նոյեմբերի 9-ին անվանակոչվել էր Եղիշե Չարենցի անունով։ Արարողությունը տեղի է ունեցել պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում՝ Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+