Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:47

Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունը

Kensachapakan

Հայաստանում նոյեմբերի 14-ից կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ կարելի է ստանալ արագացված կարգով՝ Երևանում 24, իսկ մարզերում 48 ժամվա ընթացքում, ծառայության գործարկման մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Արագացված ծառայությունը վճարովի է։ Նույնականացման քարտի համար անհրաժեշտ կլինի վճարել 13 950 դրամ, իսկ կենսաչափական անձնագրի համար՝ 88 650 դրամ։

Սարգսյանի ներկայացրած տվյալներով՝ նույնականացման քարտի սահմանված 5950 դրամ վճարին ավելանում է 8000 դրամ, իսկ կենսաչափական անձնագրի 28 650 դրամ վճարին՝ 60 000 դրամ։

Այսպիսով, արագացված ծառայության դեպքում վճարները փոխվում են հետևյալ կերպ. նույնականացման քարտ՝ 5950 դրամից 13 950 դրամ, կենսաչափական անձնագիր՝ 28 650 դրամից 88 650 դրամ։

ՆԳՆ խոսնակը պարզաբանել է, որ փաստաթղթերի տրամադրման 24 և 48 ժամյա ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։ Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև առաջնահերթ են սպասարկվում։

Հայաստանում նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգը գործարկվել է նոյեմբերի 1-ից։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ավելի վաղ հայտնել էր, որ սովորական կարգով փաստաթղթերը տրամադրվում են դիմելուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում։

Նոր կենսաչափական անձնագիրը տրամադրվում է 10 տարի, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարի ժամկետով։ Նույնականացման քարտը պարտադիր է 16 տարին լրացած քաղաքացիների համար, և այն ունենալը պայման է նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։

Դավթյանը նաև պարզաբանել էր, որ նախկինում տրամադրված անձնագրերն ու նույնականացման քարտերը պարտադիր փոխարինելու պահանջ չկա։ Քաղաքացիները կարող են դրանք օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը կամ ցանկության դեպքում ավելի վաղ փոխարինել նոր փաստաթղթերով։

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրումն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։ ՆԳՆ-ն 2025 թվականի ապրիլին հայտնել էր ֆրանսիական կոնսորցիումի հիմնադրած Haypass ընկերության հետ համապատասխան պայմանագրի ստորագրման մասին։

ՆԳՆ-ն հոկտեմբերի 29-ին պարզաբանել էր, որ նախկին կենսաչափական անձնագրի արժեքը 25 000 դրամ էր, իսկ նորինը՝ 28 650 դրամ։

Դիտեք նաև՝

«Այդ ի՞նչ թվեր են» և «թող շատ վճարեն». հարցում՝ ՀՀ անձնագրի նոր պահանջների մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Հայաստանում երկու դեռահաս է զոհվել ավտովթարների հետևանքով․ ԶԼՄՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+